«Երևանյան հեռանկարների» շրջանակում Երևանում ելույթ կունենան Իզաբել Ֆաուստը և Ալեքսանդր Մելնիկովը

«Երևանյան հեռանկարների» շրջանակում Երևանում ելույթ կունենան Իզաբել Ֆաուստը և Ալեքսանդր Մելնիկովը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 21-րդ համերգային շրջանի վերջին երկու համերգները տեղի կունենան դեկտեմբերի 28-ին և դեկտեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ աննախադեպ համերգային ծրագրով հանդես կգան հանրահայտ մենակատարներ՝ ջութակահարուհի Իզաբել Ֆաուստը (Գերմանիա) և դաշնակահար Ալեքսանդր Մելնիկովը (Ռուսաստան):

Դեկտեմբերի 28-ի երախտագիտության համերգը կազմակերպվում է բժիշկների համար, և մուտքը հրավիրատոմսերով է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում