Կյանքից հեռացել է «Դե, սպասի՛ր» մուլտֆիլմի համահեղինակ Ալեքսանդր Կուրլյանդսկին

Կյանքից հեռացել է «Դե, սպասի՛ր» մուլտֆիլմի համահեղինակ Ալեքսանդր Կուրլյանդսկին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: 82 տարեկանում մահացել է «Դե, սպասի՛ր» մուլտֆիլմի հեղինակներից Ալեքսանդր Կուրլյանդսկին, հայտնում է echo.msk.ru լրատվական կայքը՝ հղում անելով սցենարիստի հարազատներին:

Գրող, սցենարիստ Ալեքսանդր Կուրլյանդսկին մահացել է երկարատև հիվանդությունից, այս մասին տեղեկացրել է նրա ընկերը:

Նշենք, որ Կուրլյանդսկին ծնվել է 1938 թվականի հուլիսի 1-ին` Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի քաղաքացիական ճարտարագիտության ինստիտուտը: 1961 թվականին բացի «Դե, սպասե՛ք» մուլտֆիլմից, աշխատել է նաև «Բաբա Յագան դեմ է», «Անառակ թութակի վերադարձը», «Հրաշալի Գոշան», «Որսի շրջան» և այլ անիմացիոն ֆիլմերի սցենարների վրա: Նա նաև գրել է հումորային պատմություններ, ոմանք ներառվել են «Երալաշ» հումորային ծրագրում:

1998 թվականին Կուրլյանսկին դարձել է ԽՍՀՄ-ը պետական մրցանակի դափնեկիր, 2007 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում