Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի անդրադարձը Սիսիանում այսօր տեղի ունեցած միջադեպին
21/12/2020 21:21
Նմանատիպ
Սիրելի՛ հավատացյալներ
Ցավ և ափսոսանք ենք հայտնում այսօր Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգևոր հովիվ տ․ Պարգև քահանա Զեյնալյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված անհարկի շահարկումների, սադրանքների, ինչպես և հնչած բռնության կոչերի առնչությամբ։
Այսու հաստատում ենք, որ քահանան, ինչպես և արդեն հայտնել է իր հարցազրույցներում, որևէ արգելք չի հարուցել եկեղեցի վարչապետի այցի առնչությամբ և առավել ևս նրան դուրս չի հրավիրել եկեղեցուց։
Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը կգտնի իր հանգուցալուծումը հանդուրժողության և համերաշխության ոգով։
Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տ. Մակար վարդապետ Հակոբյան
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում