Ո՞վ է վճարում ԱԺ ավտոմեքենաների տուգանքը
Նմանատիպ
«Հայրենի ԱԺ-ում բավականին հետաքրքիր իրավիճակ է ոչ միայն սենյակների, ավտոմեքենաների բաշխման, «կենսագործման», այլև այդ նույն ավտոմեքենաների կողմից կատարված երթևեկության կանոնների խախտմանն առնչվող տուգանքների առումով։ Ինչպես մնացյալ, այդպես էլ այդ ոլորտում կան հավասարներ ու էլ ավելի հավասարներ։ Ասել է թե՝ «սիրելի կանանց և տղամարդկանց» ավտոմեքենաների տուգանքները մուծում է «անձամբ» ԱԺ– ն, իսկ մյուսներն իրենք են մուծում իրենց տուգանքները։
Ինչո՞ւ եք այդպիսի խտրականություն դրսևորում՝ «Հրապարակը» հարցրել է ԱԺ իր աղբյուրին։ «Չէ, համարյա չկա նման բան, տուգանքների գումարները մենք մուծում ենք միայն այն ժամանակ, եթե դրսից պատվիրակություններ են գալիս, դե արագ օդանավակայան են գնում, օդանավակայանից են գալիս, պրոտոկոլից ուշանում են։ ԳԱՅ-ի հետ պայմանավորվածություն ունենք, որ չեն տուգանում, նայում են որպես պետական գործ։ Իսկ մնացածները, եթե խախտումներ են թույլ տալիս, իրենք գնում-մուծում են»։ Հովիկ Աբրահամյանն է՞լ է մուծում։ «Չէ, իրեն խախտում չի գալիս»։
Ինչո՞ւ։ «Դե, որպես անվտանգության խորհրդի անդամ, չեն ուղարկում»։ Անվտանգության խորհրդի անդամը վե՞ր է բոլորից։ «Չէ, էդ էլ են նայում որպես պետական գործ»։ ԱԺ մեր մյուս աղբյուրն էլ պնդում է, որ պատգամավորներին ընդհանրապես տուգանքներ չեն գալիս՝ տեսագրությունները «վերծանելիս» որոշակի համարներ հանվում են. պետական և այլ «արտոնյալ» մեքենաների ցանկ կա, որոնք չեն տուգանվում»,–գրում է թերթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում