«Հրապարակ». ՊՆ-ն դարձյալ զորահավաք է անում
22/12/2020 09:24
![«Հրապարակ». ՊՆ-ն դարձյալ զորահավաք է անում](https://times.am/v3/wp-content/uploads/2020/12/f0f3306eab6a536a7e5e65638863497e.jpg)
Նմանատիպ
«Պաշտպանության նախարարությունը դարձյալ զորահավաք է անում, սկսել են ծանուցագրեր ուղարկել զինապարտներին, որ ուղարկեն Արցախ՝ ծառայության: Դա սվիններով է ընդունվել բնակչության կողմից:
Չարենցավանում 3 օր առաջ մի քանի հարյուր ծանուցագիր է բաժանվել, որի ժամանակ միջադեպեր են գրանցվել բնակիչների եւ ծանուցագիր բաժանող աշխատակիցների միջեւ: Բնակիչները շատ վատ են ընդունել իրենց դուռը թակողներին՝ հիմնականում չվերցնելով ծանուցագրերը: Ասել են՝ մենք երեխա չունենք բանակ ուղարկելու, ո՞վ է պատասխան տալու, որ մեր երեխան գնա ու հետ չգա՝ զինկո՞մը, թե՞ քաղաքապետը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում