ԼՂ-ում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են 250 հեկտար տարածք․ ՌԴ ՊՆ
22/12/2020 10:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 250 հեկտար տարածք, ավելի քան 95 կիլոմետր ճանապարհ և 423 բնակելի տուն, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Գերատեսչության հաղորդամբ՝ հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,3 հազար պայթուցիկ նյութ:
Նշվում է, որ ԼՂ-ում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք լեռնային տեղանքի և եղանակի վատթարացման պայմաններում թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում