ԼՂ-ում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են 250 հեկտար տարածք․ ՌԴ ՊՆ

ԼՂ-ում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են 250 հեկտար տարածք․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 250 հեկտար տարածք, ավելի քան 95 կիլոմետր ճանապարհ և 423 բնակելի տուն, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Գերատեսչության հաղորդամբ՝ հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,3 հազար պայթուցիկ նյութ:

Նշվում է, որ ԼՂ-ում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք լեռնային տեղանքի և եղանակի վատթարացման պայմաններում թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում