Արթուր Ղազինյան. Եթե ՀՀ օրենքով գծվեր արտաքին սահման, հիմա մենք ծովից-ծով Հայաստան կունենայինք

Արթուր Ղազինյան. Եթե ՀՀ օրենքով գծվեր արտաքին սահման, հիմա մենք ծովից-ծով Հայաստան կունենայինք

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Իրավաբան, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի սահմանների վերաբերյալ օրենքի մեջբերումներին, գրում է.

«Եթե ՀՀ օրենքով գծվեր արտաքին սահման, հիմա մենք ծովից-ծով Հայաստան կունենայինք

Երեկ երեկոյան պետական դավաճանը հիշել է 2010թ. ընդունված մի օրենք, որով նկարագրված են ՀՀ գյուղերի վարչատարածքային սահմանները:

Էս խեղկատակը օրենքում գտել է «սահմանակից է Ադրբեջանի հանրապետությանը» ձևակերպումը և երջանիկ հորթի պես թռչկոտելով այս մասը տեղադրում է որպես իր դավաճանության հիմնավորում:

Սա էն աստիճանի անգրագետա, որ նույնիսկ չգիտի, որ ՀՀ օրենքով պետական սահմաններ չեն գծվում, քանի որ ՀՀ ԱԺ ընդունած օրենքը 0 արժեք ունի ադրբեջանի համար:

Պետական սահման գծելու հարցը լուծվում է 2 կամ ավել պետությունների կողմից ստեղծված միջպետական հանձնաժողովի կողմից՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ, որի հիման վրա ընդունվում են ներպետական օրենքները:

Ադրբեջանի հետ Հայաստանը միջազգային պայմանագիր չի ստորագրել, միջպետական հանձնաժողով չի ձևավորել, և առհասարակ, Հայաստանի և ադրբեջանի միջպետական սահաման ԵՐԲԵՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ, քանի որ անկախ Հայաստանը և անկախ Ադրբեջանը 1991թ.-ից գտնվում էին պատերազմի մեջ:

Հիմա Ադրբեջանը, նիկոլի օգնությամբ և «իմ քայլը» դաշինքի լուռ աջակցությամբ, գծում են ԻՐԵՆՑ ՀԱՐՄԱՐ ձեռնտու սահման, ինչը կրկին պետական դավաճանություն է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում