Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի մարմին. ԱԻՊԾ

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի մարմին. ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.amՈրոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում դեկտեմբերի 21-ին հայտնաբերվել է 8 մարմին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Բոլորը զինվորականներ են», – ասաց Թադևոսյանը։

Այսօր աշխատանքները շարունակվում են Ֆիզուլի, Ջաբրայիլ, Հադրութ և Շուշի ուղղություններում։

Մինչ այսօր, ընդհանուր առմամբ, որոնողական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել 1047 մարմին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում