Մենք մեկ և մեծ ընտանիք ենք․ ով փորձել է մեր ընտանիքը պառակտել, բաժանումներ մտցնել, դուրս ենք շպրտելու. Գեղամ Մանուկյան

Մենք մեկ և մեծ ընտանիք ենք․ ով փորձել է մեր ընտանիքը պառակտել, բաժանումներ մտցնել, դուրս ենք շպրտելու. Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱյն պատուհանից նայող, վարչապետի աթոռը գրկած մարդը թող մեկ անգամ էլ համոզվի, որ մենք՝ այստեղ հավաքվածներս, մեկ և մեծ ընտանիք ենք: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված հանրահավաքի ժամանակ Հանրապետության հրապարակում ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը։

«Ով փորձել է մեր ընտանիքը պառակտել, մեր ընտանիքում սև ու սպիտակ բաժանել, բաժանումներ մտցնել, դուրս ենք շպրտելու: Եվ սրա համար՝ առանց «դրա» Հայաստան: Մարդիկ մեզ խնդրել են, որ մեր վանկարկումը փոխենք, քանի որ չեն ուզում դրա անունը լսել»,- ասաց նա:

Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ նախորդած շաբաթների, օրերի ընթացքում Ոստիկանության շատ ծառայողներ ասել են՝ մասնակիցը չեն այն հանցավոր գործունեությանը, որին մղում է Հայաստանի իշխանությունը: Նա շեշտեց, որ մոտ է այն ժամը, երբ ոստիկանները ևս նույն հրապարակից խոսելու են Փաշինյանի հրաժարականի մասին:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ժողովրդին բաժանել՝ ասելով, որ իր դեմ խոսողները ժողովուրդ չեն, բայց իրականում բաժանումը մեկն է, երբ մի խմբակ փորձեց ժողովրդի միջից հեռացնել ազգային արժեքները: «Մեզանից փորձեցին հանել մեր ազգային մշակույթը, պատմությունը, եկեղեցին, հիմա էլ են ուզում հեռացնել, բայց մենք թույլ չենք տա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում