«Կարմիր բերետավորների» հրամանատարի տեղակալն ազատման դիմում է գրել
22/12/2020 13:57
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Խաչիկ Թովմասյանն այսօր ոստիկանությունում ծառայությունից ազատվելու վերաբերյալ զեուցագիր է ներկայացրել պայմանավորված ընտանեկան հանգամանքներով»,– Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Ոստիկանության պարեկապահակետային ծառայության 3-րդ հատուկ գումարտակը հայտնի են «կարմիր բերետավորներ» անունով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում