Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շրջափակել են Կառավարության շենքը․ ՈՒՂԻՂ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Մենք ունենք չորս իրավական սահմանադրական ճանապարհ, որոնցից որևէ մեկով պետք է հասնենք այս դավաճանի հեռացմանը: Այս մասին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ հայաստանյան գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` ներկայացնելով իրենց անելիքները:
Նա նշեց, որ կա երկու ճանապարհ․ առաջին ճանապարհն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտնի իր հրաժարականի մասին, երկրորդ ճանապարհը, որ ԱԺ-ն հրավիրի արտահերթ նիստ և քննարկի Նիկոլի պաշտոնանկության հարցը, երրորդ ճանապարհը, որ Դատախազությունն անհապաղ պետական դավաճանության մեղադրանքով գործ հարուցի և չորրորդ ճանապարհը` կառավարության անդամների երկու երրորդի պահանջով գումարվի նիստ և դրվի Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը:
«Առաջարկում եմ ժողովրդի մի մասը մնա այստեղ, մի մասը այն կողմից, արդեն ունենք համապատասխան խմբեր, կշրջափակենք կառավարության շենքը, որովհետև այս կառավարության գործունեությունը հակապետական, հակազգային է և այլևս մեզ պետք չէ»,- ասաց նա և կոչ արեց սադրանքների չդիմել:
«Մեր հաղթանակ շատ մոտ է, քայլերը պետք է լինեն շատ հստակ, հաշվարկած միասին»,-ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում