Այսօր ժամանակավոր դադարեցնում ենք կառավարության շենքի շրջափակումը. Գեղամ Մանուկյան

Այսօր ժամանակավոր դադարեցնում ենք կառավարության շենքի շրջափակումը. Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՀանրապետության հրապարակում շարունակվում է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը: «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը իր ելույթում դիմեց պետական կառավարման համակարգի աշխատողներին՝ նշելով, որ նրանք վերջին 2.5 տարում միշտ բողոքել են, որ ունեն անգրագետ նախարարներ, փոխնախարարներ որոնք գործից չեն հակսնաում:

«Մեծ մասդ, սակայն, հանդուրժել է դա: Ձեր հանդուրժելու պատճառով փլվել է Հայաստանի պետական կառավարման համակարգը, այդ փլուզման հետևանքն է պատճառը, որ պարտվել ենք պատերազմում: 2.5 տարի լռել եք արայիկհարությունյաների, ռոմանոսների, այդ անունների տիրապետության տակ, ձև եք տվել, թե պետական համակարգի մաս եք, դուք ստրուկ եք դարձել»,- ասաց նա և հավելեց, որ նրանց ժամանակը սպառվում է և որ նրանք կամ պետք է ըմբոստանան, կամ մասնակիցը դառնան այն դավաճանությանը, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը:

«Հայրենիքը ծախվեց նաև ձեր լռության պատճառով, մի՛ շարունակեք լռել: Դրա համար այսօր կառավարության շենքի շրջափակումը ժամանակավոր դադարեցնում ենք: Նորից ենք դիմում բոլորիդ, ուշքի եկեք, պետական համակարգի աշխատողներ, պարգևավճարները սպառվում են: Այս անուղեղ ապաշնորհ կառվարությունը վաղը փող չի ունենալու, որ թոշակ տա, պարգևավճարը կմոռանաք վերջնականապես»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում