Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքները, գործադուլներն ու դասադուլները կշարունակվեն. ՀՓՇ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքները, գործադուլներն ու դասադուլները կշարունակվեն. ՀՓՇ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել, որում ասվում է:

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում այսօր ժամը 12։00-ից մեկնարկած հանրահավաքն ավարտվեց: Այն կշարունակվի վաղը՝ ժամը 16։00-ին, նույն վայրում։

Հավաքի մասնակիցների մի մասը կգիշերի Հանրապետության հրապարակում։

«Մենք այս հրապարակը չենք լքելու այնքան ժամանակ, քանի դեռ այդ գերագույն գլխավոր խրտվիլակը նստած է այն շենքում»,- հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Վաղը ողջ հանրապետությունում կշարունակվեն անհնազանդության ակցիաները, գործադուլն ու դասադուլը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում