«Բարև Երևանը» պահանջներ է ներկայացրել քաղաքապետին
Նմանատիպ
Ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հուլիսի 22-ին հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Խմբակցությունը, մասնավորապես, ակնկալում է պատասխաններ ստանալ այն մասին, թե
1. Քանի՞ միկրոավտոբուսային, ավտոբուսային և տրոլեյբուսային երթուղի է գործում այս պահի դրությամբ և ո՞ր երթուղիները կոնկրետ ո՞ր ընկերությունների կողմից են շահագործվում:
2. Ո՞ր տնտեսվարողների կողմից և ե՞րբ է ուղեվարձի թանկացման հայտ ներկայացվել:
3. Ուղեվարձի թանկացման վերաբերյալ ի՞նչ իրավական ակտեր են ընդունվել քաղաքապետարանում և ու՞մ կողմից: Խմբակցությունը պահանջել է տրամադրել ուղեվարձի սակագնի թանկացման վերաբերյալ բոլոր փաստաթղթերի ու դրանց հիման վրա կայացված իրավական ակտերի պատճենները:
Հիշեցնենք, որ «Բարև Երևան» խմբակցությունը հայտարարել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ ընդունված իրավական ակտերը վարչական դատարանում բողոքարկելու մտադրության մասին, ինչի համար պահանջվում են վերընշված փաստաթղթերը: Մինչդեռ մինչ օրս քաղաքապետարանը ո՛չ իր պաշտոնական կայքի միջոցով, ո՛չ էլ այլ եղանակով հանրությանն ու ավագանու անդամներին չի տրամադրել ուղեվարձի թանկացման վերաբերյալ իրավական ակտերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում