Ռեալը միացել է Մբապեի համար պայքարին
23/12/2020 13:51
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Մադրիդի «Ռեալն» այլևս չի հետաքրքրվում «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Calcimercato-ն՝ հղում անելով El Confidencial-ին:
Մադրիդյան ակումբը ուշադրությունն ուղղել է այլ խաղացողի կողմ: Նշվում է, որ «սերուցքայինները» ուզում են իրենց կազմում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին:
Մբապեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվական:
Հետևեք մեզ նաև Telegram-ում