Գեզիի զբոսայգին կհատվի` թուրքական դատարանի որոշումով
Նմանատիպ
Ստամբուլի վարչական դատարանն ընդունել է նոր որոշում Ստամբուլի Գեզի զբոսայգին հատելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal պարբերականը: Դատարանն այդ որոշմամբ բավարարել է Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության ներկայացրած բողոքարկող հայցը:Ստամբուլի 1-ին ատյանի դատարանը հուլիսի 3-ին չեղյալ է համարել Թաքսիմի հրապարակում շինարարություն իրականացնելու վերաբերյալ գոյություն ունեցող նախկին որոշումը:
Թուրքիայում մայիսի 28-ից մեկնարկած հակակառավարական ցույցերը սկիզբ առան Գեզի զբոսայգուց, որտեղից ոստիկանությունը դաժան կերպով ցրեց այգու պաշտպաններին: Ծառերի մի մասը պետք է կտրվեին կառավարության որոշմամբ հրապարակի վերակառուցման շրջանակում: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվել են հակակառավարական ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհ են իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում են կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում մինչ այժմ 5 մարդ է զոհվել, 7500-ից ավելի մարդ վիրավորվել է, շուրջ 5 հազար մարդ էլ ձերբակալվել է: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով’ մինչ օրս տեղի ունեցած հակակառավարական ցույցերին Թուրքիայի 79 շրջաններից մասնակցել են 2.5 միլիոն մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում