Ֆիննական 3 քաղաք պայքարում են «Եվրոպայի մշակութային մայրաքաղաք 2026» կոչման համար

Ֆիննական 3 քաղաք պայքարում են «Եվրոպայի մշակութային մայրաքաղաք 2026» կոչման համար

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ֆինլանդիայի երեք քաղաք՝ Օուլուն, Սավոնլինան և Տամպերեն, պայքարում են Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի կոչումը ստանալու համար: Այս մասին հայտնում է հաղորդում է «ЕвроПульс»-ը:

Նշվում է՝ թեկնածուներից յուրաքանչյուրը կկազմի մեկ տարվա համար մշակութային ծրագիր, իսկ հաղթողը կորոշվի անկախ ժյուրիի կողմից՝ 2021 թվականի ամռանը:

2026 թվականին ֆիննական քաղաքներից որևէ մեկը երրորդ անգամ կդառնա Եվրոպայի մշակութային մայրաքաղաք: Մասնավորապես, այդ կոչումը 2000 թվականին առաջին անգամ ստացել էր Հելսինկին, իսկ 2011-ին Տուրկուն էր դարձել Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը:

Ամեն տարի Եվրամիության երկու քաղաք կրում է մշակութային մայրաքաղաքի կոչումը, ժամանակ առ ժամանակ դրանց միանում է նաև երրորդ քաղաքը ԵՄ անդամություն չունեցող երրորդ երկրից:

Հիշեցնենք՝ ԵՄ-ն հաճախ ֆինանսավորում է նմանատիպ մայրաքաղաքների նախապես ծրագրված միջոցառումները զբոսաշրջիկներ ներգրավելու, ինչպես նաև մասնավոր ներդրումների նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում