Վահան Տերյան․ Աղոթք

Վահան Տերյան․ Աղոթք

Քո պայծառ գահի անհաս բարձունքից
Մի՛ մերժիր սրտիս աղոթքը անբիծ …
ՍԱՖՈ

Ես ընկա անդունդները խավար,
– Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում.
Մոռացա ուղիներըս պայծառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում։
Դու անմութ աշխարհում ես ապրում,
Հիշի՛ր դու խավարում տանջվողին,
Քո սրտում արևներ են վառվում,
Արևիր սև կլանքիս մութ ուղին։
Հավիտյան ինձ քո սերն է այրում,
Դու լուսե՜ղ … Ինձ խավարն է ճնշում։
Ես մեռնում եմ այս մութ վիհերում…
Հեռավո՛ր, քեզնից չեմ տրտնջում…

1904-1905

Հետևեք մեզ նաև Telegram-ում