Բերման են ենթարկվել նաև Զինավոր Մեղրյանը և Իգոր Խաչատուրովը

Բերման են ենթարկվել նաև Զինավոր Մեղրյանը և Իգոր Խաչատուրովը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԲերման են ենթարկվել Արցախի հերոսի Շահեն Մեղրյանի որդի Զինավոր Մեղրյանը, Տիգրան Աբրահամյանը և Իգոր Խաչատուրովը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:

Հակոբյանը գրել է՝ բերման ենթարկեցին մարդկանց, ում գիտակցական ողջ կյանքը կապված է եղել Ազատ Արցախի ու հաղթանակի հետ: «Մարդկանց, ովքեր ամեն ինչ արել են և անելու են հաղթանակի համար»,- գրել է Հակոբյանը:

Այս պահին ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կուտակել կառավարության շենքի մոտ, ոստիկաններն իրենք են շրջափակել կառավարության շենքը: Քաղաքացիները շարունակում էին կոչ անել ոստիկաններին՝ չպաշտպանել դավաճանին: «Դուք հայրենիքը դավաճանած մարդուն եք պաշտպանում, ձեր գործը հայրենիքին, ժողովրդին պաշտպանելն է, Սյունիքը պաշտպանեք, դատարկվող գյուղերը պաշտպանեք, Սյունիքն էսպես պաշտպանված չէ, ոնց որ էս ստոր դավաճանն է պաշտպանված»,– ասում էին նրանք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում