Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է չեղարկվել և հետաձգվել

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է չեղարկվել և հետաձգվել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԴեկտեմբերի 25-ին Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 44 չվերթ: Այս մասին են վկայում «Յանդեքս. Ժամանակացույց» ծառայության տվյալները, գրում է iz.ru-ն:

Ըստ այդմ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13: 15-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 17 թռիչք, բացի այդ՝ չեղյալ է հայտարարվել չորսը: Միևնույն ժամանակ «Դոմոդեդովո» օդանավակայանում 16 չվերթ է հետաձգվել, իսկ երկուսը՝ չեղարկվել: «Շերեմետևո» -ում երեք չվերթ հետաձգվել է, երկուսը՝ չեղարկվել:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորվել էր այն մասին, որ ՌԴ մայրաքաղաքում ուրբաթ օրն սպասվում է ամպամածություն, ձյուն, ձնաբուք և մերկասառույց: Քաղաքում ջերմաստիճանը կլինի -2 աստիճան, իսկ քամին` հարավ-արևմտյան, 5-10 մ/վ արագությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում