Արցախի սահմանամերձ գյուղերում տարակուսանքով են ընդունել զենք-զինամթերքը հանձնելու որոշումը

Արցախի սահմանամերձ գյուղերում տարակուսանքով են ընդունել զենք-զինամթերքը հանձնելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԱրցախի սահմանամերձ գյուղերում տարակուսանքով են ընդունել զենք-զինամթերքն ու կապի միջոցները հանձնելու որոշումը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։

Ասկերանի շրջանի մի շարք գյուղերում ցավով են ընդունել զենք-զինամթերքն ու կապի միջոցները հանձնելու որոշումը, մի փոքր էլ տարակուսանքով: Ավելին, առաջարկում են օրենք ընդունել, ըստ որի սահմանամերձ բնակավայրերում կլինեն ինքնապաշտպանական կամ արագ արձագանքման խմբեր:

Հիմնավորում են՝ ռուսական խաղաղապահ զորքերը միայն դիտարկում են իրավիճակը, այն էլ հակառակորդի հետ շփման ոչ բոլոր հատվածներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում