Նախօրեին ԼՂ է ժամանել 540, իսկ ընդհանուր առմամբ` 44 600 փախստական․ ՌԴ ՊՆ

Նախօրեին ԼՂ է ժամանել 540, իսկ ընդհանուր առմամբ` 44 600 փախստական․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՆախօրեին ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ Երևանից Ստեփանակերտ է ժամանել 540 փախստական, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: Բացի այդ, խաղաղապահները շարունակում են շուրջօրյա հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, ԼՂ է վերադարձել ավելի քան 44,6 հազար փախստական։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում