Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան. ՈՒՂԻՂ

Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Քաղաքացիները բողոքի ակցիա են անում ԱԺ մուտքերի մոտ։ Նրանք սպասում են ԱԺ պատգամավորներին, որոնք գալիս են ԱԺ՝ արտահերթ նիստին մասնակցելու համար։

Քաղաքացիներն ամոթանք են տալիս իշխանական պատգամավորներին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում