Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ նախագահին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական թեմաները, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում երկու երկրների աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում