ԱԱԾ աշխատակիցների երաշխիքով Գորիս-Կապան ճանապարհը բացվել է. Գորիսի փոխքաղաքապետ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ազգային Անվտանգության ծառայության աշխատակիցների երաշխիքով՝ Գորիս-Կապան ճանապարհը բացվել է, բնակիչներ մինչև հունվարի 2-3-ը մնալու են իրենց տանը, բանակցությունները կշարունակվեն հունվարի 2-ից հետո: Այս մասին Tert am-ին տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:
Նշենք, որ այսօր Շուռնուխ գյուղի բնակիչները փակել էին Գորիս-Կապան Մ2 մայրուղին, նրանց խոսքով՝ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներին են մոտեցել ադրբեջանցիները և ժամանակ են տվել մինչև վաղն առավոտ տներն ազատել:
«Խոսքը 12 տան մասին է: Ադրբեջանիցներն ասել են, որ տարածքը ազատելու համար տեղյակ են պահել իշխանություններին, բայց ո՞ր իշխանություներին են տեղյակ պահել, այսպես էլ չկարողացանք պարզել, ոչ մեզ, ոչ բնակիչներին ոչ մի բան չի ասվել:
Ազգային Անվտանգության ծառայությունը մեզ տեղյակ պահեց, որ բնակիչները կարող են հանգիստ ապրել իրենց բնակարաններում մինչև բանակցությունները շարունակվեն, հուսանք՝ ամեն բան լավ կլինի»,- նշեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում