Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԱԾ տնօրենները
30/12/2020 16:00
![Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԱԾ տնօրենները](https://times.am/v3/wp-content/uploads/2020/12/d8d4fb621f9ad35d02215456d98f98ac.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող:
Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում