ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք տոների առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին
30/12/2020 17:29
![ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք տոների առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին](https://times.am/v3/wp-content/uploads/2020/12/f33150d94d641c1bf58a2c3df259d0e2.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Aysor.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ստացել է շնորհավորանք:
ՌԴ նախագահի շնորհավորանքի մասին մինչ այս տեղեկացրել էին ՀՀ վարչապետի աշխատակազմը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը:
Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանեցին, որ գալիք տոների առթիվ ՀՀ երրորդ նախագահը բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում: Օրեր առաջ Սերժ Սարգսյանին շնորհավորանք է հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում