Ալիևը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ից հետո գերի ընկածներն ահաբեկիչներ են և նրանց չի վերադարձնի. Նարեկ Մալյան
01/01/2021 17:05
![Ալիևը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ից հետո գերի ընկածներն ահաբեկիչներ են և նրանց չի վերադարձնի. Նարեկ Մալյան](https://times.am/v3/wp-content/uploads/2021/01/d7681740c90782484b092443b8dd589d.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Զուտ տեղեկացնեմ գերիների և անհետ կորածների հարազատներին, որ Ալիևը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ից հետո գերի ընկածները ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ և նա չի պատրաստվում նոյեմբերի 9-ից հետո գերի ընկածներին վերադարձնել Հայաստան:
Խոսքը գնում է տարբեր աղբյուրներով գերի ընկած հարյուրավոր ՀՀ քաղաքացիների մասին:
Բայց դա դեռ ամենը չէ: Քանի որ չունենք պետություն, որը հստակ տեղեկատվություն կտար, թե մինչև նոյեմբերի 9-ը քանի գերի ունեինք ադրբեջանում ենթադրում եմ, որ կպահեն նաև բուն պատերազմի ընթացքում գերի ընկածների մի մասին՝ հայտարարելով, թե նոյեմբերի 9-ից հետո են գերի ընկել:
Ասածս ինչ է… շնորհավոր նոր տարի և քանի դավաճանը աթոռի պայքար է տանում գերիների ճակատագիրը մշուշոտ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում