Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
01/01/2021 21:23

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հունվարի 1-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, տեղեկանում ենք Գարեգին Բ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
«Հունվարի 1-ին՝ Սուրբ Պատարագի և Հայրապետական մաղթանքի ավարտին, եպիսկոպոսաց դասի հետ այցելեցինք «Եռաբլուր» զինվորական պանթեոն և մեր աղոթքը բարձրացրեցինք առ Աստված նահատակ մեր քաջորդիների հանգստության և խաղաղության համար»,– ասված է գրառման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում