Վենգեր․ Եթե Արսենալին պետք լինեմ, կօգնեմ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատասխանել է այն հարցին՝ արդյոք լոնդոնյան ակումբ վերադառնալու ցանկություն ունի։
«Ոչինչ չեմ ուզում։ Եթե կարիքս զգացվի, կօգնեմ նրանց։ Բայց ես դրան չեմ սպասում, ոչ։
Արտետայի բախտը բերել է, որ նա միանգամից մեծ ակումբում հայտնվեց, այն վիճակում, որ սովորաբար ստիպված ես լինում տասը տարի աշխատել, որ այդ պաշտոնին հայտնվես։ Բայց քանի որ նա խաղացել է այդ ակումբում ու լավ խաղացող է եղել, իր շանսը ստացավ։ Նրան ամենալավն եմ մաղթում։
Ես հեռացա ակումբից, որ իմ հետնորդները կարողանան մեծ հաջողությունների հասնել, ու հիմա ակումբը չեմմպիոնությունը հաղթելու ֆինանսական ռեսուրսներ ունի»,-Վենգերի խոսքերն է փոխանցում talkSport-ը։
Վենգերը «Արսենալը» գլխավորել է 1996-2018 թվականներին։ Հիմա 71-ամյա ֆրանսիացի մասնագետը աշխատում է ՖԻՖԱ-ում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում