Մեսսին 500-րդ հանդիպումն է անցկացնում Լա Լիգայում
04/01/2021 11:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի «Ուեսկայի» դեմ խաղում։
Արգենտինացու համար այս խաղը 500-րդն է Լա Լիգայում:
Մեսսին իր 17-րդ մրցաշրջանն է անցկացնում «Բարսելոնայի» առաջին թիմում: Իսպանիայի առաջնության 499 խաղում արգենտինացին դարձել է 451 գոլի եւ 184 գոլային փոխանցման հեղինակ: «Բարսան» տարել է368 հաղթանակ: Մեսսին Իսպանիայի 10-ակի չեմպիոն է:
Հանդիպումների քանակով ակումբի ռեկորդը պատկանում է Չավիին, ով Լա լիգայում 505 հանդիպում է անցկացրել։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ուեսկայի» հաղթանակը գնահատում է 8,00 գործակցով, ոչ ոքին՝ 4,95, իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 1,40
Հետևեք մեզ նաև Telegram-ում