Ջաբրայիլի և Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին. ԱՀ ԱԻՊԾ

Ջաբրայիլի և Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին. ԱՀ ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, NEWS.am: Որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Ջաբրայիլի և Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Նա ասել է, որ քաղաքացիական անձը տարեց տղամարդ է. «Հայտնաբերվել է Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի տարածքից։ Պետք է իրականացվի դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի իմանանք, թե այդ անձն արդյոք բեկորային մահացու վիրավորո՞ւմ է ստացել, թե՞ թուրքերն են սպանել։ Դին հայտնաբերվել է դաշտավայրային հատվածում»։

Թադևոսյանը նշել է, որ զինծառայողները հայտնաբերվել են Ջաբրայիլի դիրքային հատվածում և Կարմրակուճ-Հադրութ հատվածում։ Առ այսօր հայտնաբերվել է 1175 մարմին։

Նա հայտնել է, որ այսօր որոնողական աշխատանքներն արդեն սկսվել են. ուղղություններն են՝ Հադրութ, Մեղակավան (Ջաբրայիլ) և Կարմրակուճ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում