Պարգև սրբազանը այցելել է Ամարասի վանք

Պարգև սրբազանը այցելել է Ամարասի վանք

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amԱյսօր ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել է Մարտունու շրջան:

«Սրբազան հայրը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելեց Ամարասի վանք և այնտեղ քննարկեց վանքի անվտանգության հարցը:

Այնուհետև սրբազան հայրն այցելեց Ճարտար քաղաքի սուրբ Վարդան եկեղեցին և ապա Մարտունի քաղաքի սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Պարգև սրբազանը հանդիպեց Մարտունի շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի հետ»,- ասված է սրբազան հոր ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում