Արցախում ձևավորվել են ռազմական բժիշկ-խաղաղապահների մոբիլ խմբեր. ՌԴ ՊՆ
05/01/2021 13:18
![Արցախում ձևավորվել են ռազմական բժիշկ-խաղաղապահների մոբիլ խմբեր. ՌԴ ՊՆ](https://times.am/v3/wp-content/uploads/2021/01/43470e552d2cb52508c90bac395b3c50.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ռուս խաղաղապահները բազմաֆունկցիոնալ բժշկական թիմեր են ստեղծել՝ Արցախի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու համար: Տեղեկությունը հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած մեկ օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Մարտունու շրջանի Ննգի բնակավայրի ավելի քան 50 բնակչի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի ավելի քան 1100 բնակչի, այդ թվում՝ 135 երեխայի:
Բժիշկների շարժական թիմի աշխատանքի ընթացքում բուժական, վիրաբուժական և այլ ոլորտային որակյալ մասնագետների կողմից հետազոտվելուց հետո բոլոր դիմած քաղաքացիներին տրվել է խորհրդատվություն և կատարվել են անհրաժեշտ նշանակումներ»,- ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում