Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման նախադրյալների առկայության մասին
![Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման նախադրյալների առկայության մասին](https://times.am/v3/wp-content/uploads/2021/01/56324a7da5989d0609414239a4d8c856.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտության ամբողջական լուծման համար կան նախադրյալներ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ՌԴ նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այսօր պետք է ընդգծվեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը, այդ թվում` խաղաղապահների հարցն ու դեմարկացիոն գծերը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նա ավելի վաղ հայտնել էր, որ եռակողմ հանդիպման` նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում