Կիբեռհանցագործություններից համաշխարհային տնտեսության ամենամյա կորուստները կազմում են 500 մլրդ դոլար

Կիբեռհանցագործություններից ԱՄՆ-ի տնտեսության տարեկան կորուստները հասնում են 100 միլիարդ դոլար գումարի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը», այս մասին հուլիսի 23-ին հաղորդել Է The Wall Street Journal Europe թերթը՝ մեջբերելով Միացյալ Նահանգների Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի եւ McAfee ընկերության, որն զբաղվում Է Էլեկտրոնային ցանցերի պաշտպանությամբ, համատեղ վերլուծության տվյալները:

Կիբեռնետիկական հանցագործությունների, ներառյալ արդյունաբերական գաղտնիքների գողության տնտեսական հետեւանքներից մեկը գործազրկությունն Է, նշել Է թերթը: «Հաշվարկների համաձայն՝ մեկ տարում ԱՄՆ-ում այս պատճառով աշխատատեղից զրկվում Է 508 հազար մարդ»,- գրել Է թերթը:

Ամբողջությամբ վերցված համաշխարհային տնտեսությունը մեկ տարում կիբեռհանցագործների գործողություններից կորցնում Է մինչեւ 500 միլիարդ դոլար, ընդգծել Է հրատարակությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում