«Ժողովուրդ»․ ՔՊ-ականներն իրենց առջև խնդիր են դրել ամեն գնով վարկաբեկել, վախեցնել պատգամավորներին

«Ժողովուրդ»․ ՔՊ-ականներն իրենց առջև խնդիր են դրել ամեն գնով վարկաբեկել, վախեցնել պատգամավորներին

«Որքան էլ գործող իշխանությունը ձևացնում է, թե իշխանության ներսում ամեն ինչ հարթ է, այնուամենայնիվ, շարունակ լուրեր ենք ստանում հակառակի մասին: ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության շատ անդամներ կուլիսային խոսակցությունների ժամանակ դժգոհում են, որ ուզում են հեռանալ այս իշխանությունից: Առայժմ ամեն մեկը մնացել է իր անձնական պատճառով: Իսկ խմբակցության միասնականության «պա­տասխանատուները» կարծում են, թե Աժ իշխող խմբակցությունը կուռ է, ու վերջին դուրս եկողը պետք է լիներ Տիգրան Կարապետյանը Սյունիքից:

Սոֆյա Հովսեփյանը հունվարի 8-ին խառնեց այդ պլանները՝ խմբակցությունից դուրս գալով: Դրա համար էլ ՔՊԿ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և մի քանի շարքայիններ իրենց առջև խնդիր են դրել ամեն գնով վարկաբեկել, վախեցնել պատգամավորներին, որ հանկարծ արտահոսք չլինի: Սակայն, ի հեճուկս նրանց, առաջիկայում էլի կլինեն «Իմ քայլը» լքողներ: Armlur.am-ին այդ մասին տեղեկություններ հասել են»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում