ԼՂՀ կառավարությունն ու Հայաստանի Սլավոնական համալսարանը կմշակեն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման նոր ծրագիրը
Նմանատիպ
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 23-ին ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Սլավոնական համալսարանի պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, պատվիրակության կազմում են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսորներ Էդվարդ Սանդոյանը, Աշոտ Մարկոսյանը, Սամվել Ավետի սյանը, Արզիկ Սուվարյանը, երիտասարդ գիտնականներ։
Զրույցի թեման առնչվել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման նոր ծրագրի մշակմանը, որի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂՀ Կառավարության և Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի միջև: Այդ կապակցությամբ երկուստեք կարևորվել է ծրագրի նախատեսումների օրենսդրական կարգավորման և հիմնավորման անհրաժեշտությունը։ Պատվիրակության անդամ-գիտնականներն իրենց նկատառումներն են ներկայացրել Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթությունների մասին և ունկնդրել ԱԺ նախագահի տեսակետները՝ այդ հարցերի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում