Ռուս խաղաղապահներն արդեն ուղեկցել են Արցախ վերադարձած շուրջ 48 840 փախստականի
13/01/2021 11:12
![Ռուս խաղաղապահներն արդեն ուղեկցել են Արցախ վերադարձած շուրջ 48 840 փախստականի](https://times.am/v3/wp-content/uploads/2021/01/d51a2310ba6240c9925895a61ad02b9d.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Ռուս խաղաղապահներն ուղեկցում էին Հայաստանի Հանրապետության տարածքից իրենց տները վերադարձող արցախցի փախստականների հերթական շարասյունը:
ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ նախորդ օրը ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 146 փախստական:
Ընդհանուր առմամբ, 48 840 փախստական արդեն վերադարձել են Արցախի իրենց մշտական բնակության վայրերը:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Խաղաղապահների տեղակայած քսաներեք դիտակետում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում