Առնո Բաբաջանյան -100․ հոբելյանական տարվա մեկնարկ
13/01/2021 19:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հայտարարում է բաբաջանյանական տարվա մեկնարկը՝ հունվարի 22-ին՝ կոմպոզիտորի ծննդյան օրը։
Տարվա առաջին համերգը նվիրվում է հայ Մեծ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին՝ ՀԱՖՆ կամերային երաժշտության համերգաշարի շրջանակում։ Ելույթ կունենան՝ ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը:
Ծրագրում՝Վեց պատկեր դաշնամուրի համար (1965), Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1959), Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար (1952):
Հետևեք մեզ նաև Telegram-ում