Պրոֆեսիոնալ դիվանագետները զբաղված են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կանանց խնդիրներով

«ՌԴ–ում տեղի ունեցած խոշոր ավտովթարից, Ռամիլ Սաֆարովի խայտառակ արտահանձնումից և էլի բազմաթիվ այլ հնչեղություն ստացած դեպքերից հետո հանրության մոտ կարծիք է ստեղծվել, որ ՀՀ դեսպանատներն անգործության են մատնված։ Իսկապե՞ս այդպես է։ «Ժողովուրդ»–ի այս հարցին ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ուշագրավ պատասխան տվեց.

«Իհարկե, կան նաև շատ պրոֆեսիոնալ դիվանագետներ, բայց մարդիկ դրված են այնպիսի վիճակում, երբ, օրինակ, նրանց աշխատանքից կտրում են… Եվրոպական շատ երկրների դիվանագետներ մեզ են բազմաթիվ անգամ խնդրել, որպեսզի ինչ-որ կերպ կարգավորենք հարցը, որպեսզի դիվանագետը ստիպված չլինի իր կարևոր աշխատանքը թողնել և գնալ օդանավակայան ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի կնոջը դիմավորելու։ Ավելին, ամբողջ օրը նրա հետ շրջել, ասենք, Փարիզի ամենաթանկ բուտիկներում։ Դա լրջագույն խնդիր է»,–գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում