Մրցո՞ւյթ, թե՞ ծանոթ-բարեկամներին գործի տեղավորելու նոր շանս
Նմանատիպ
Տեւական ժամանակ է՝ ինչ Գյումրիի քաղաքապետարանի մի շարք բաժիններում պետերի պարտականությունները կատարում են ոչ թե մրցութային կարգով հաղթած անձինք, այլ ուղղակի ժամանակավոր պաշտոնակատարները։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Սա նշանակում է, որ համաձայն ՀՀ «Համայնքային ծառայության մասին» օրենքի՝ անհրաժեշտ է անցկացնել մրցույթ՝ բաժինների պետերին նշանակելու համար։ Այս պահին Գյումրիի քաղաքապետարանում կա բաժնի պետերի 18 թափուր տեղ, ինչի համար էլ այսօրվանից մինչեւ հուլիսի 26-ը կպայքարեն դիմում հանձնած ՀՀ քաղաքացիները։
Հայաստանում գործող կարգերին համաձայն, չի բացառվում, որ այսօր մեկնարկած մրցույթը նույնպես վերածվի ծանոթ-բարեկամներին աշխատանքի ընդունելու մեծ ակցիայի։ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հիշեցնենք, քաղաքապետ դառնալուց հետո մեծ կադրային ջարդ իրականացրեց՝ ազատելով գործող աշխատակիցներին եւ իր մարդկանց նշանակելով։ Մրցույթը կարող է Բալասանյանին իր մյուս ծանոթներին աշխատանքի տեղավորելու շանս տալ…»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
Հետևեք մեզ նաև Telegram-ում