Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները
15/01/2021 13:48
![Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները](https://times.am/v3/wp-content/uploads/2021/01/68f4223f91df2183f7e5982a42a22540.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունվարի 15-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ։ Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը, հաղորդագդրությունում ասվում է.
««Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հունվարի 9-ին Գլխավոր դատախազը Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել հունվարի 15-ին: Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հունվարի 15-ից վաղաժամկետ դադարել են Գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում