Պոգբա․ ՄՅՈՒ-ն հիմա Լիվերպուլի մակարդակին չէ, բայց մենք ուզում ենք հաղթել ԱՊԼ-ի չեմպիոնին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոբգան խոսել է «Լիվերպուլի» դեմ ԱՊԼ-ի 19-րդ տուրի շրջանակում կայանալիք հանդիպման մասին։
«Մենք բավականին մեծ առաջընթաց ենք գրանցել ու շարունակում ենք ավելի լավը դառնալ, բայց մեր թիմը դեռևս շատ երիտասարդ է։ Ակնհայտ է, որ հիմա չենք կարող ասել, որ գտնվում ենք «Լիվերպուլի» հետ մեկ մակարդակի վրա, որովհետև նրանք հաղթել են Պրեմիեր լիգան ու շարունակում են հաղթանակներ տանել։ Այն օրը, երբ հաղթենք մենք, կասենք, որ գտնվում ենք նույն մակարդակի վրա նրանց հետ։
Լավագույնը լինելու համար պետք է հաղթել լավագույններին։ Մենք ուզում ենք հաղթել Պրեմիեր լիգայի չեմպիոններին։ Գիտենք, թե որքան լավ են նրանք խաղում վերջին մի քանի տարիներին, գիտենք նրանց մակարդակը, նրանց խաղը։ Նրանց դեմ խաղը միշտ էլ բարդ դիմակայություններ են։
ՄՅՈՒ-ն գիտի, թե որքան բարդ է լինելու։ Մենք պետք է կենտրոնանանք ու փորձենք մնալ մրցաշարային աղյուսակի վերնամասում։ Ես կարծում եմ, որ մենք կարող ենք ԱՊԼ-ում հաղթել, եթե կենտրոնացված լինենք, բայց կան նաև այլ թիմեր, որոնք կարող են վերցնել տիտղոսը։ Մենք դեռևս չենք հասել նպատակին ու շատ հեռու ենք դրանից»,-Պոգբայի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։
«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կայանալու է հունվարի 17-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում