Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են
15/01/2021 18:18
![Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են](https://times.am/v3/wp-content/uploads/2021/01/8162c732151bfcd1aea44aa860024f8e.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել զինծառայության ընթացքում աչքի ընկածներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում