Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ՝ մեր ՎԵՐՋԻՆԸ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Տարածաշրջանային լայն համագործակցության ինքնախաբեությամբ տառապող շրջանակներին ուզում եմ հիշեցնել, որ նման վտանգավոր թեզերը հետեւողականորեն հրապարակ են նետվում թյուրքական քարոզիչների կողմից։
Վերջին, ամենաուշագրավ փաթեթավորումն արել էր Թուրքիայի նախագահը իր 6-ակողմ «պլատֆորմի» առաջարկով, որտեղ Հայաստանին «մեծահոգաբար» տեղ է առաջարկվում՝ «խելոք պահելու» դիմաց։
Այո, տարածաշրջանային ինտեգրված պլատֆորմների օրինակներ կան՝ Բենիլյուքս, Մերձբալթիկա, Պիրենեյներ, Սկանդինավիա։
Մարդ, ով իրեն հայ է համարում, որքան տգետ կամ միամիտ պետք է լինի, որ հավատա Հարավային Կովկասի նման հեռանկարին՝ Հայաստանի արժանապատիվ գոյությամբ։
Մոռացե՛ք։ Մեր տարածաշրջանն անգամ Բալկաններ չեն, որ նման հույսեր ունենաք։
Տարածաշրջանային ցանկացած պլատֆորմ ստեղծված իրավիճակում ենթադրելու է Հայաստանի պետության դե ֆակտո չգոյություն եւ Արցախի վերջնական հայաթափում։
6 երկրների շարքում մեզ վերապահված է լինելու միայն վերջին հորիզոնականը։
Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ՝ մեր ՎԵՐՋԻՆԸ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում