ԱՄՆ-ում տափակ Էկրանով հեռուստացույցները լուրջ սպառանալիքի աղբյուր են ճանաչվել երեխաների համար
24/07/2013 11:04
Նմանատիպ
Վերջին տարիներին լայն տարածում ստացած՝ տապակ Էկրանով հեռուստացույցները բազաթիվ վնասվածքների պատճառ են դարձել երեխաների շրջանում: «Դրանց ընկնելու ժամանակ ստացած վերքերից վերջին քսան տարում մահացել Է 215 անչափահաս ամերիկացի»,- նշված Է Քոլամբուս քաղաքի (Օհայոյի նահանգ) Մանկական տրավմատիզմի կանխման կենտրոնի հաշվետվությունում, որը տարածվել Է Համացանցում:
Գիտնականները պարզել են, որ ամեն տարի ԱՄՆ-ի հիվանդանոցներ են ընդունվում ավելի քան 17 հազար երեխաներ, որոնք տուժել են հեռուստացույցների ընկնելու հետեւանքով: Ըստ որում առավել տարածված են գլխի, պարանոցի վնասվածքները եւ ուղեղի ցնցումները:
Գլխավորապես տուժում են նախադպրոցական հասակի երեխաները, որոնց 64,3 տոկոսը չի հասել հինգ տարեկանի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում