Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է։ Այս մասին նշել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր «Requiem / 8. Սփյուռք» հաղորդման ընթացքում։
«Նա 2005թ.-ից ուսումնասիրության նպատակով գտնվում էր ԱՄՆ-ում, երբ թուրքական հատուկ ծառայությունները նրան իրենց կողմը քաշեցին։ ՀՀ ԱԱԾ-ն արձանագրում է նրանց միջև կապը և ստիպում նրան կա՛մ դառնալ ՀՀ ԱԱԾ-ի գործակալը, կա՛մ երկարաժամկետ դատապարտվել։ Անցնում է ժամանակ, և երիտասարդը սկսում է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ երբ ՀՀ-ում տեղի է ունենում հեղափոխություն, նա դառնում է ՀՀ ԱԺ նախագահ»,-նշում է Միքայել Մինասյանը։
ՀՀ նախկին դեսպանը ներկայացրեց այն խոստովանագիրը, որը Արարատ Միրզոյանը գրել է ՀՀ ԱԱԾ-ում։ Փաստաթուղթը շուտով կհրապարակվի։
Տեսանյութը՝ Tert.am-ի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում