Կա վտանգ, որ Արսեն Թորոսյանը ուշադրության կենտրոնում է պահելու առողջապահության ոլորտը. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Այն պաշտոնը, որին հիմա նշանակվել է Արսեն Թորոսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար, իրենից ենթադրում է վերահսկողություն ամբողջ կառավարության օղակների նկատմամբ, կարծում եմ՝ իր գերհետաքրքրվածությունների շրջանում կրկին կմնա առողջապահությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Ինչ վերաբերում է փոխնախարար Անահիտ Ավանեսյանի՝ նախարարի պաշտոնին նշանակվելուն, Հովսեփյանը նշեց. «Այն նշանակումը, որ արվեց, նույն քաղաքականության շարունակությունն է լինելու: Այդ քաղաքականությունը ենթադրում է բոլոր կարևոր հաստատությունների փակում, լուծարում, միացում, խոշորացում, մի բան, որը մեր նման պատերազմող երկրում անթույլատրելի էր: Հիմա էլ ունենք լուրջ դեմոգրաֆիական խնդիր, բայց կրկին կանգնած ենք ծննդատների փակման եզրին»:
Դիտարկմանը՝ խոսվում է այն մասին, թե Արսեն Թորոսյանն է շարունակելու ղեկավարել, Հովսեփյանն ասաց՝ նա ուշադրության կենտրոնում է պահելու ոլորտը, որ քաղաքականությունը չփոխվի: «Իհարկե, ես կարծում եմ, որ վտանգը կա, որն էլ բավականին խնդրահարույց է մեր իսկ առողջապահության համար: Առողջապահությունը մեր կարևոր ոլորտներից է և չգիտես՝ ինչու այդպես էլ բարեփոխում բառը իր ճիշտ տրամաբանությանը չեկավ, բարեփոխման անվան տակ եկան ծրագրեր, որոնք այդքան էլ բարեփոխում չէին»,- հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե կարծես իշխանությունը կադրային խնդիրներ ունի, Հովսեփյանն ասաց, որ չի կարող ասել կադրերի խնդիր ունի, թե ցանկության խնդիր: «Պետք է քննարկել իրենց հետ, նոր ասել՝ կադրերի խնդիր կա, թե ուղղակի համարում են այդ կադրերին անփոխարինելի և համապատասխան նշանականումներ են անում: Այսինքն մենք չունե՞նք հանրապետությունում վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնին հարմար այլ անձ, քան Արսեն Թորոսյանն էր, որ նշանակվեց: Այդպես մտածե՞նք, դա նշանակում է, որ մեր երկրում այդ մի քանիսից ուրիշ կարողություն ունեցող մարդ գոյություն չունի, բայց ես այդպես չեմ կարծում, այս ազգի մեջ բազմաթիվ կարող մադրիկ կան, իրենց պետք է բացահայտել, գնահատել և համապատասխան հնարավորություն տալ դրսևորվելու և ոչ թե համարել, որ այդ մի քանիսն են»,– ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում